Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Առաջին նախաբժշկական օգնություն

Գլխուղեղի ցնցում

Գլխուղեղի ցնցում

Գլխուղեղի ցնցումը գլխուղեղի գործունեության ժամանակավոր խանգարումն է, որը ճիշտ բուժում ստանալու դեպքում անցնում է առանց նշանակալից մնացորդային երեույթների։ Գլխուղեղը կարող է շատ սահմանափակ տեղաշարժվել գանգի խոռոչում։ Գլխին հասցված ցանկացած ուժեղ հարված կարող է ուղեղի ցնցման պաաճառ հանդիսանալ։

 

ՆՇԱՆՆԵՐԸ


  • կարճատև (մի քանի վայրկյանից մինչև մի քանի րոպե տևող) գիտակցության կորուստ,

  • տեսողության խանգարումներ՝ «աչքերից կայծեր», տեսողության երկատում,

  • հիշողության խանգարումներ՝ տուժածը կարող է չհիշել պատահարի պահը, նրան անմիջապես նախորդող կամ հաջորդող իրադարձությունները,

  • գլխացավ, գլխապտույտ,

  • սրտխառնոց, փսխում,

  • ոտքերի և ձեռքերի ընդարմացում, դող կամ թուլություն,

  • տարածության մեջ կողմնորոշման խանգարում։

 

ԱՌԱՋԻՆ ՕԳՆՈՒԹՅՈՒՆԸ


  • Գնահատեք տուժածի գիտակցության վիճակը:

  • Գիտակցության առկայության դեպքում շարունակեք տուժածի զննումը և ուշադիր եղեք տուժածի վիճակի ցանկացած փոփոխության նկատմամբ։ Պառկեցրեք տուժածին։ Գլխուղեղի ցնցում ստացած տուժածը, նույնիսկ լավ ինքնազգացողության դեպքում, պետք է հանգիստ պառկած լինի։

  • Ահազանգեք շտապ օգնություն։ Տուժածը, անկախ իր ինքնազգացողությունից, պետք է գտնվի բժշկական հսկողության տակ։ ժամանակին համապատասխան բուժում չստանալու դեպքում հետագայում կարող են ի հայտ գալ ոչ ցանկալի հետևանքներ (գլխացավեր, ընդհանուր թուլություն և այլն)։

  • Վերահսկեք տուժածի վիճակը, գրանցեք տվյալները և ցուցաբերեք համապատասխան առաջին օգնություն։

 

Տե'ս նաև "ԳԼԽԻ ԵՎ ՈՂՆԱՇԱՐԻ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ":

Սկզբնաղբյուր. Առաջին օգնության հիմունքներ (Ինչպես գործել արտակարգ իրաիճակներում) ՀԱՅԿԱԿԱՆ ԿԱՐՄԻՐ ԽԱՉԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ
Աղբյուր. med-practic.com
Լուսանկարը. http://medvesti.com
Հոդվածի հեղինակային (այլ սկզբնաղբյուրի առկայության դեպքում՝ էլեկտրոնային տարբերակի) իրավունքը պատկանում է med-practic.com կայքին
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ